Հիլարի Քլինթոնը հայտնել է, թե ինչ կանի, երբ նախագահ դառնա
Իրանը շարունակում է խախտել ԱՄՆ Անվտանգության խորհրդի բանաձեւը բալիստիկ հրթիռների վերաբերյալ, ինչը պետք է հանգեցնի նոր պատժամիջոցների։
Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Անդրադառնալով Թեհրանի կողմից մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումն ու իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործումը, Քլինթոնը ասել է, թե ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման լուրը թեթեւությամբ է լսել։ Նա նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնում իր հայտնվելու դեպքում Իրանի նկատմամբ մոտեցումը կլինի «մի վստահիր եւ ստուգիր» սկզբունքով, հաղորդում է Gazeta-ն։