Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել Ալյասկան
«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը Ալյասկայի փոխանցումը ԱՄՆ-ին համարում է աշխարհաքաղաքական սխալ և կոչ է անում վերադարձնել այն։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Մալինկովիչը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ալյասկայի փոխանցումն ամերիկացիներին ցարական կառավարության ամենամեծ աշխարհաքաղաքական սխալներից մեկն է։ Գործարքն ակնհայտորեն անթափանց էր, կնքվել էր ուժեղ քաղաքական ճնշման ներքո և ցարական վարչակազմում ազդեցության գործակալների մասնակցությամբ։ Այնուամենայնիվ, համաշխարհային պատմության մեջ եղել են նախադեպեր, երբ տարածքը հետ է վերադարձվել, և մենք՝ Ռուսաստանը, պետք է հույսը դնենք դրա վրա»,- ասաց նա:
Քաղաքական գործիչը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին սկսել 155 տարի առաջ ԱՄՆ-ին տրված տարածքների վերադարձի աշխատանքները։