Բախումներ՝ Աֆղանստանի և Իրանի սահմանին
Աֆղանական-իրանական սահմանին բախում է տեղի ունեցել թալիբների և իրանցի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնում է 8am.media-ն։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Զարանջ քաղաքի մոտ գտնվող «Աբրիշեմ» կամրջի վրա։ Ականատեսների վկայությամբ, իրանցիները կրակ են բացել երկու բեռնատարների վրա, որոնք մաքսանենգ վառելիք էին տեղափոխում եւ չեն արձագանքել կանգ առնելու նրանց պահանջին։
Առաջին մեքենան կարողացել է հեռանալ, իրանցիներին հաջողվել է ստիպել երկրորդ մեքենային կանգնել։
Թալիբները մեքենաների հետ կապված միջադեպին պատասխանել են՝ կրակ բացելով իրանցի սահմանապահների ուղղությամբ, փոխհրաձգությունը տեւել է ավելի քան մեկ ժամ։