Իրանական զենքը չի կոտրի ուկրաինացի ժողովրդին․ Զելենսկի
Իրանում կամ որևէ այլ վայրում չկա զենք, որը կարող է կոտրել ուկրաինացի ժողովրդին, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան տեսաուղերձում։
Նա հիշեցրել է, որ այժմ թշնամու անօդաչու սարքերի հարձակում է ուկրաինական քաղաքների վրա։
Զելենսկին նշել է, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է խոցել հրթիռների և անօդաչու սարքերի մի մասը։
«Կիրակի երեկոյան ժամը 21-ից ընդամենը 12 ժամվա ընթացքում ոչնչացվել են 37 իրանական «շահիդներ» և մի քանի թեւավոր հրթիռներ։ Բայց որպեսզի ապահով պաշտպանենք մեր երկինքը և զրոյացնենք ռուս ահաբեկիչների հնարավորությունները, մեզ անհրաժեշտ են շատ ավելի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր և ավելի շատ հրթիռներ նման համակարգերի համար»,- ասել է նա։