Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 13 զոհ և 19 վիրավոր
ՌԴ Կրասնոդարի երկրամասում ինը հարկանի շենքի վրա ռուսական ռազմական ինքնաթիռի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, երեքշաբթի առավոտյան հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
«Ըստ ԱԻՆ-ի՝ փլատակները մաքրելուց հետո վթարի վայրում հայտնաբերվել են մահացածների դիեր, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, վթարի հետևանքով մահացել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ 19-ը վիրավորվել են, նրանցից չորսն ապահով կերպով տեղափոխվել են Կրասնոդարի շրջանային հիվանդանոց, մնացածները շարունակում են բուժումը Յեյսկի հիվանդանոցում»,- երեքշաբթի ասել է Կուզնեցովը։