Համացանցում հայտնվել է «Սու-34» ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը
ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա։ Ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։
Քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։ Կա 4 զոհ, 20-ից ավելի վիրավոր։