Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս եկան եզրափակիչ
Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Ամոյանը եզրափակչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ՝ լարված պայքարում 6:4 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուին։