Եվրամիությունը ստեղծել է Ուկրաինային ռազմական օգնության առաքելություն
Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության առաքելություն է ստեղծել։ Այն ներառում է ֆինանսական օգնություն և ուկրաինացի զինվորականների վերապատրաստում եվրոպական ռազմակայաններում, հայտնում է BBC-ն։
Այս որոշմանը կողմ են քվեարկել ԵՄ ԱԳ նախարարները։ Առաքելությունը կմեկնարկի նոյեմբերին և կտևի 2 տարի։ Դրա իրականացումը կարժենա 106,7 մլն եվրո։
Առաքելությունն այն է լինելու, որ 15000 ուկրաինացի զինվոր ռազմական պատրաստություն կանցնի Եվրամիության երկրներում։ Գերմանիան և Լեհաստանն արդեն հայտարարել են նման դասընթացներ անցկացնելու պատրաստակամության մասին։