Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը. Երևանի քաղաքապետարան (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:
Քաղաքապետարանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:
Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ»: