Մոլդովան կարող է փակել երկինքը Ռուսաստանի համար
Մոլդովան կարող է փակել երկինքը, եթե Ռուսաստանը խախտի իր օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Եթե Ռուսաստանը ինչ-որ կերպ համարձակվի այս կերպ ոտնձգություն կատարել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բնականաբար, մենք պաշտպանական միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։ Միաժամանակ Մոլդովայի ղեկավարը հույս է հայտնել, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել էր Սև ծովում ռուսական ռազմանավերից Ուկրաինայի ուղղությամբ արձակված երեք հրթիռներով երկրի օդային տարածքը խախտելու մեջ։