Իրանը հերքում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը
Իրանը անօդաչու սարքեր չի փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, գրում է Reuters-ը։
«Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու լուրերը քաղաքական հավակնություններ ունեն և տարածվում են արևմտյան աղբյուրների միջոցով։ Մենք ոչ մի պատերազմող երկրի զենք չենք տրամադրել»,- ասաց նա։
Ավելի վաղ նույն հերքումը հայտնել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Իր պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմեշ Կրավինյոյի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ Թեհրանը չունի և չի մատակարարի Ռուսաստանին զենք՝ Ուկրաինայում օգտագործելու համար։
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերից որեւէ մեկին զինելու հարցում օգնությունը կարող է երկարացնել պատերազմը։