Այսօր թյուրքական աշխարհը վերածվել է աշխարհաքաղաքական կենտրոնի. Չավուշօղլու
Այսօր թյուրքական աշխարհը վերածվել է աշխարհաքաղաքական կենտրոնի, ինչպես դա եղել է ավելի վաղ պատմության մեջ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում, որը հրապարակվել է Twitter-ի պաշտոնական էջում։
Մ.Չավուշօղլուի խոսքով, թյուրքալեզու երկրներն ունեն ռազմավարական դիրք, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։