Մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել. Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է
Այսօր առողջապահության նախարարության թիմով պատվաստվեցինք գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում, կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։
Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։
Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել»: