Վրաստանը չի բացառել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերանայումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Քիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ չի բացառել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերանայումը և ռուսների համար վիզաների ներդրումը։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
Վրաստան ժամանած ռուսների մեծ հոսքը Զուրաբիշվիլին սադրանք է անվանել։
«Վրաստանում հայտնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հոսքը չեմ կարող ասել, որ դա վտանգ է, բայց սա ակնհայտ մարտահրավեր է։ Միգուցե հարկ լինի խոսել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզաների մասին, քանի որ ամեն ինչ այժմ բավականին ազատական է, այդ որոշումը պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը հասարակության հետ միասին»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները վերահսկում են իրավիճակը, որպեսզի տեղի բնակչությանը վտանգ չլինի։