Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին կոչ է արել կատարել իր պարտավորությունները
Հայաստանը պետք է դադարի արդարացումներ փնտրել՝ խուսափելու «Զանգեզուրի միջանցքը» ճանապարհների/երկաթուղիների հետ կապելու իր պարտավորություններից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ում։
Նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացել՝ Ադրբեջանի մյուս տարածքների և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու համար: