Բրյուսելը կոնկրետ ապացույցներ է փնտրում Ուկրաինայի մարտերին Իրանի մասնակցության վերաբերյալ. Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Բրյուսելը կոնկրետ ապացույցներ է փնտրում Ուկրաինայի մարտերին Իրանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։ Նրա խոսքերը մեջբերում է The Jerusalem Post-ը։
«Մենք կփնտրենք կոնկրետ ապացույցներ Իրանի մասնակցությունը Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին», - ասել է Բորելը։
Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարար Նահման Շային նախօրեին ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին Իրանի՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ փոխանցելու ենթադրյալ ծրագրերի մասին, կառավարությանն առաջարկեց ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։