Օդեսայում օդային տագնապ է հայտարարվել
Օդեսայում առավոտյան երկրորդ անգամ ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ տեղական իշխանություններին հղումով։
«Ուշադրություն. Օդային հարձակման ահազանգ»,- հայտարարել են քաղաքային իշխանությունները։
Նշվում է, որ քաղաքում օդային տագնապը հայտարարվել է նաև ժամը 3.00-ի սահմաններում, իսկ երեք ժամ անց չեղյալ է հայտարարվել։
Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Տելեգրամի իր ալիքում հայտնել է Օդեսայում պայթյունների մասին։