Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը
Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, հաղորդում է Bild-ը: Տուխելը սեպտեմբերին հեռացվել էր «Չելսիից»։
Անգլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կլքի պաշտոնը։
Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլում կմրցի ԱՄՆ-ի, Իրանի ու Ուելսի թիմերի հետ: