Կիևում պայթյուններ են որոտացել. Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյունների մասին։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։
«Շևչենկովսկի թաղամասում պայթյուն է որոտացել։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Օդային գրոհը շարունակվում է. Մնացեք ծածկի տակ»,- գրել է Կլիչկոն։
Կիևում տեղի ունեցած պայթյունների մասին իր Տելեգրամում գրել է նաև ուկրաինական 24 հեռուստաալիքը։