Իրանի դեմ պատժամիջոցները հանվել են
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները:
Այդ մասին տեղեկացնում է BBC-ի գործակալությունը:
Վերջինիս փոխացմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։
ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին էլ ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլեւ անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։
Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, որի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։