Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ կազմակերպել. Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ անցկացնել: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ»,- գրել է Փաշինյանը։
