Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Վազող տողեր

Պարեկներին 15.000 և 16.000 դրամ կաշառք առաջարկելու դեպքերով պատիժ է նշանակվել ազատազրկում 2 և 3 տարի ժամկետներով, պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների ընթացքը ևս հանգուցալուծվել է մեղադրական դատավճիռների կայացմամբ: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով Ա.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Իրականացված համակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ա.Ն.-ն Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկին առաջարկել է 16 հազար դրամ կաշառք՝ իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար, որից անմիջապես հետո պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին:

2022 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ա.Ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5-րդ կիլոմետր հատվածում պաշտոնատար անձին` Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկին անձամբ տվել է 15 հազար դրամ կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար: Նշվածից անմիջապես հետո Կ.Մ.-ն կաշառք տալու կասկածանքով տեղափոխել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Կ.Մ մեղավոր է ճանաչելով Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Մինչ այս, Ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 5 քրեական վարույթներով ևս կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ևս մեկ անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու հանցավոր դրսևորումներից: Յուրաքանչյուր նմանօրինակ դեպք արժանանալու է իրավապահ համակարգի համարժեք հակազդմանը և հանցավոր արարք կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության: