Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
«Այսօր ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին առնչվող վերջին իրադարձությունները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։