Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքահորում։
«Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 40-ի»,- լրագրողներին ասել է Սոյլուն։