«Չելսին» ցանկանում է գնել Սանդրո Տոնալիին
Calciomercatoweb-ի համաձայն՝ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։ Լոնդոնյան ակումբը պատրաստվում է Ժորժինյոյի և Ն'Գոլո Կանտեի հնարավոր հեռանալուն։
Այս խաղացողների պայմանագրերն ավարտվում են մրցաշրջանի ավարտին։ Ինչ վերաբերում է Սանդրո Տոնալիին, ապա աշխատանքային պայմանագիրը նրան կապում է «Միլանի» հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները 22-ամյա կիսապաշտպանին գնահատում են 50 միլիոն եվրո։