«Չելսին» ձմռանը կվաճառի Հակիմ Զիեշին
«Չելսին» փորձում է ազատվել կիսապաշտպան Հակիմ Զիեշից։ Ըստ 90min-ի՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է վաճառել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրի համաձայն՝ Զիեշը ներառված չէ թիմի գլխավոր մարզչի ծրագրերում։ Կիսապաշտպանը կարող է վերադառնալ «Այաքս», իսկ «Միլանը» նույնպես հետևում է իրավիճակին։ 29-ամյա մարոկկացու պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt հեղինակավոր պորտալը կիսապաշտպանին գնահատում է 20 մլն եվրո։