Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Հասարակություն

Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից՝ տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին՝ դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ:

Այսպիսով իր հանցավոր գործունեության արդյունքում հիշյալ տղամարդը հափշտակել է շուրջ 5.200.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-362-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: