Արաբական երկրների կոալիցիայի հարվածներից զոհվել է 30 ապստամբ
Եմենի հյուսիսարեւելյան Սաադա նահանգում արաբական երկրների կոալիցիայի հարվածներից զոհվել է 30 ապստամբ հուսի, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ ավիահարվածը հասցվել է Դահյան քաղաքին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է RIA Novosti-ն: