«Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ չեմ տեսնում. Էրդողան
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրում է Anadolu-ն:
«Մենք նեղ ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությամբ։ Մենք նաև հանդիպում ենք անցկացրել պատվիրակությունների մասնակցությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ NEWSPRESS.am-ի.- խմբ) հարցում խնդիրներ չեմ տեսնում»։