Կիլիան Մբապեն վատթարացրել է հարաբերությունները թիմակիցների հետ
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը՝ վկայակոչելով L'Equipe-ին, ՊՍԺ-ի որոշ խաղացողներ դժգոհ են թիմում Կիլիանի կարգավիճակից, որը նա ստացել է պայմանագրի երկարաձգումից հետո։
Այսպիսով, ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը և փարիզյան ակումբի իսպանախոս որոշ խաղացողներ աջակցում են Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ոչ թե Մբապեին։ Բացի այդ, ինչպես հայտնում է ակումբին մոտ կանգնած աղբյուրը, թիմում վատ հարաբերություններ են ֆրանսիացու վերաբերմունքի պատճառով։
Կիլիանին աջակցում է գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։