Կիլիան Մբապեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ներառված չէ մադրիդյան ակումբի ծրագրերում, հայտնում է El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն ցանկանում է հեռանալ փարիզյան թիմից։ Նա կարծում է, որ իրեն դավաճանել են։ Մադրիդի «Ռեալը» նախորդ մրցաշրջանի վերջում հետաքրքրված էր Մբապեի տրանսֆերը գնելով, սակայն նա երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Ավելի ուշ ֆրանսիացին իր շրջապատին ասել է, որ թիմում մնալու որոշումը սխալ էր։