Եվրոպական երկրները, հրաժարվելով ռուսական էներգակիրներից՝ հօգուտ ամերիկյանների, պարտվել են. Հունգարիայի վարչապետը դժգոհ է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները, հրաժարվելով ռուսական էներգակիրներից՝ հօգուտ ամերիկյանների, պարտվել են, քանի որ Եվրոպան պետք է 5-10 անգամ ավել վճարի դրանց համար։ Այս մասին Օրբանն ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան միակ երկիրը չէ, որը մտածում է, թե ինչ է կատարվում Եվրոպայում և ում է դա ձեռնտու։
«Առայժմ մենք անջատում ենք ռուսական էներգիան և ներմուծում ամերիկյան էներգիան։ Եթե համեմատենք Ամերիկայի գազի գներն այն գնի հետ, որով Ամերիկայից գազը վաճառվում է Եվրոպա, ապա կտեսնենք հսկայական տարբերություն։ Ամերիկայում էներգիան 5-10 անգամ ավելի էժան է, քան մեր երկրում, որտեղից մենք գնում ենք այն»,- ասել է նա։