ՌԴ-ն «Հյուսիսային հոսք» գազատարում ահաբեկչության մասին տվյալներ ունի
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տվյալներ ունի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում ահաբեկչության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ Նարիշկինը չի հստակեցրել, թե ինչ տվյալների մասին է խոսքը։
«Տվյալներ կան, բայց չեմ հստակեցնի»,- ասել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի վրա ահաբեկչական հարձակման փորձի ժամանակ մի քանի դիվերսանտ է ձերբակալվել։
Նա ասել է, որ որոշ ուժեր, որոնց մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արդեն ոտնձգություն են կատարել նաև «Թուրքական հոսքի» վրա։