«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հասարակություն

16 հոգով ընկել են շրջափակման մեջ և պայթեցրել իրենց

Hraparak.am-ը գրում է․

Արմեն Ասլամազյանին մարտական ընկերներն Ումուդ էին ասում։ Ումուդը 17 տարի պատվով ծառայել է հայրենիքին՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայության անցել Քարվաճառում: Օմարի արծիվներից էր Ումուդը։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, սակայն թե ինչերի միջով են անցել նա ու մարտական ընկերները՝ պատմել չի սիրել: Միշտ ասում էր․ «Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»։

Քարվաճառը հանձնելուց հետո նա ծառայության է տեղափոխվել Ջերմուկ։

Սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ թշնամին հարձակման էին անցել Ջերմուկում, Ումուդն ու իր մարտական ընկերները դիմակայել էին թշնամու մոտ 400 հոգանոց հատուկ նշանակության գնդին: Չնայած մեր արծիվները եռակի զիջում էին քանակով ու բազմապատիկ` զինվածությամբ, սակայն գիշերը կարողացել են պահել դիրքը։ Լուսադեմին թշնամին հերթական ուժեղ հարձակման փորձն է արել՝ Օմարի արծիվներն այս անգամ եւս պահել են դիրքը, բայց արդեն՝ իրենց կյանքի գնով։

Արմենի հորաքույրը՝ Meganews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը պատմում է, որ մոտ 16 հոգուց բաղկացած Վանաձորի ջոկատի տղաները, ընկնելով թշնամու շրջափակման մեջ և հասկանալով, որ անհնար է ճեղքել թշնամու օղակն ու դուրս գալ, նռնակով պայթեցրել են իրենց՝ սպանելով թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։

«Արմենը շատ բարի էր, կամեցող, չափազանց հայրենասեր։ Ու կարծում եմ՝ պատահական չէր, որ հենց բանակի օրը՝ հունվարի 28-ին էլ ծնվել էր։ Ինքը հատկապես 44-օրյայից հետո շատ ծանր ապրումներ ուներ՝ մի գիշերվա մեջ սպիտակեց: Ասում էր, որ չէր կարող պատկերացնել, թե ոնց են 18-ամյա զինվորները զոհվել։ Իր մեծ տղան 44-օրյայի ժամանակ Մեղրիում էր ծառայում ու մեդալներով հետ եկավ բանակից։ Փոքր տղան էլ է հիմա ծառայում։ Չէր հասկանում, թե ոնց են ազատում իրենց տղաներին բանակից, ոնց են հեռանում երկրից, որ իրենց տղաները չծառայեն։ Լավ, ո՞ւմ թողնենք այս երկիրը։ Մարտական ընկերները պատմում են, որ իր համար կար Աստված եւ Հայրենիք, ասում էր, որ ծնվել է այս երկրին ծառայելու համար։ Դիրքերից իջնելուց եկեղեցում իր զինվորների համար անպայման մոմ էր վառում, ասում էր, որ նրանք իր երեխաներն են, ու առանց իր զինվորների կյանքը չի պատկերացնում»,- պատմեց Մարգարիտա Դավթյանը։

44-օրյայի ապրումներն այդպես էլ հանգիստ չեն տվել Արմենին, նա որոշել է մեկնել երկրից, սակայն շատ կարճ ժամանակ հետո վերադարձել է ու ասել, որ չի կարող հեռվից նայել, թե իր հայրենիքում ինչ է կատարվում։ Ու Ջերմուկում անցել է ծառայության։ Հարազատները փորձել են Արմենին հետ պահել նորից ծառայության անցնելու որոշումից, սակայն պատասխանել է, որ ինքն Օմարի արծիվն է, ու իրեն ոչինչ չի լինի։

«Արմենի հրամանատարը պատմում էր, որ ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ մարտերը եղել են այն դիրքերում, որտեղ եղել են Արմենն ու իր մարտական ընկերները, ու իրենք այդպես շրջափակման մեջ են ընկել։ Ինքը միշտ ասում էր, որ զինվորը չի կարող գերի ընկնել։ Ասում էր, եթե ես շրջափակման մեջ ընկնեմ, ու այլ ելք չլինի, ինքս ինձ պետք է պայթեցնեմ ու հետս էլ տանեմ մի քանի թշնամու, ես դիրք չեմ հանձնի, հետնահանջ չեմ անի՝ ինձ համար ամենակարեւորն իմ հայրենիքն է։ Արմենն ասում էր, որ մանկապարտեզից ու դպրոցից երեխաների մեջ հայրենիքի հանդեպ սեր պիտի սերմանեն։ Իր փոքր տղան Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն է, ու հնարավորություն կար զինվորական ծառայությունից ազատելու, սակայն հայտարարեց, որ իր տղաները պետք է բանակում ծառայեն՝ մեկը մյուսին չի խանգարում։ Նույնիսկ իր հորը՝ 70 տարեկան, հորեղբայրներին ասում էր, որ եթե նրանք կարողանում են նորմալ տեղաշարժվել, իրենք էլ պիտի գնան դիրքեր»,- պատմում է Արմենի հորաքույրը։

Ումուդի հարազատներն ու ընկերները չեն կարողանում հավատալ ու հաշտվել այդ մտքի հետ, որ Արմենը զոհվել է։ Նրան հուղարկավորել են Վանաձորի պանթեոնում։ Ամենածանրն Արմենի զավակների վիճակն է, նրանք ուղղակի գիշերներն անցկացնում են հոր շիրմի մոտ։