Մոսկվայում ոստիկանները ծեծի են ենթարկել անցորդին, թմրանյութեր գցել նրա գրպանը և նրանից գողացել հեռախոս ու կանխիկ գումար
Մոսկվայում ոստիկանները ծեծի են ենթարկել անցորդին, թմրանյութեր են գցել նրա գրպանը, իսկ գրպանից էլ գողացել հեռախոս ու կանխիկ գումար և շորթել 200 հազար ռուբլի՝ «քրեական պատասխանատվությանը չենթարկվելու համար».
Կասկածով բերման են ենթարկվել Կռիլացկոե շրջանի 22-ամյա ոստիկան Ազիմովը և Պրեոբրաժենսկոեի ոստիկանության բաժանմունքի 31-ամյա սպա Երմիլովը։
Երկուսն էլ կասկածվում են հոկտեմբերի 12-ի գիշերը Միտինսկայա փողոցում Կրասնոգորսկի 32-ամյա բնակչին մոտենալու, ՊՄԿ աշխատակիցներ ներկայանալու, քաղաքացուն ծեծի ենթարկելու, ապա ծեծված վիճակում մեքենայի մեջ դնելու գործում։
Տղամարդու գրպանն անհայտ նյութեր են դրել, խոշտանգել, հեռախոս ու 48 հազար ռուբլի հափշտակել, լրացուցիչ գումար շորթել։ Ոստիկանները տուժողին մեքենայից դուրս են բերել միայն 2 ժամ անց։
Ներքին գործերի նախարարության երկու աշխատակիցներն էլ բերման են ենթարկվել։