Էրիկ տեն Հագը գովասանքի խոսքեր է ասել Ռոնալդուի հասցեին
Էրիկ տեն Հագը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբային մակարդակում 700 գոլի սահմանագծին հասնելու մասին: «Դա ֆենոմենալ է: Իսկ ֆուտբոլը թիմային խաղ է, և մենք դա արտահայտում ենք որոշակի ձևով։
Կարծում եմ՝ Կրիշտիանուն գիտի, որ մենք ոչնչի չենք կարող հասնել առանց թիմի, բայց պետք է ասեմ, որ 700 գոլը հսկայական անհատական ցուցանիշ է: Եթե հասնեք դրան, դա անհավանական կլինի: 700 ակումբային գոլ։ Քիչ խաղացողներ են հասնում 700 խաղի սահմանագծին, իսկ նա խփել է 700 գոլ։
Այնպես որ, ես շատ ուրախ եմ նրա համար, շատ եմ ուզում ձեզ սա ասել, և ես շնորհավորում եմ նրան»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։