ԱՄՆ-ում բռնել են ՀՖԲ-ի կողմից ամենահետախուզվող 10 հանցագործներից մեկին
Մալոխ Ջեկորի Մեյսոնը բռնվել է ԱՄՆ Կոլորադո նահանգում Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի աշխատակիցների կողմից, նրան հետախուզում էին Դենվերում հրաձգության և երկու բանկի կողոպուտի համար: Այս մասին հաղորդում է Ria novosti.ru-ն:
Նա համարվում է ՀՖԲ –ի կողմից ամենախետախուզվող հանցագործներից մեկը:
Մալոխ Ջեկորի Մեյսոնը հանցագործությունները կատարել է սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
Ըստ գերատեսչության տվյալների, նրան բռնել են առանց միջադեպերի: ՀՖԲ-ի աշխատակիցները նրան ձերբակալել են Կոլորադո նահանգի Տորնտոն քաղաքում: