Կիևի ռեժիմն ինքն է խոստովանել ահաբեկչության մասին. Զախարովա
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան իր զրույցում խոստովանել է, որ Կիևը ահաբեկչական գործունեություն է իրականացնում, դրա մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram–յան ալիքում։
Նա գրառման մեջ հրապարակել է Կուլեբայի համապատասխան զրույցի մի հատված։
Զախարովան իր գրառման մեջ հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախօրեին BBC-ին տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ նման բան չկա։
«Զելենսկու գլխավոր դիվանագետը դուրս է գալիս եթեր և խոստովանում է ահաբեկչության մասին»,- ուշադրության է հրավիրել Զախարովան։