Պետք է համոզված լինենք, որ երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պատշաճ որակավորում ունի․ Փաշինյանը՝ ուսուցիչների ատեստավորման մասին
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց գումար հատկացնել 10 դպրոցի՝ գույքի ձեռքբերման համար։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում, հերթական անգամ անդրադարձավ ուսուցիչների աշխատավարձին ու նրանց ատեստավորման գործընթացին։
Նա նշեց, որ այն պետք է շարունակվի. «Մասնավորապես երաժշտական դպրոցների ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչները, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, նրանք նույնպես պետք է անցնեն ատեստավորում: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պատշաճ որակավորում ունի»: