Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները քննարկել են հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հանդիպեցի իմ գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հետ։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ում։
Քննարկվել է նաև ինժեներական մեքենաների մատակարարման, Գերմանիայում ուկրաինական ուժերի վերապատրաստման և Գերմանիայի կողմից Ուկրաինային մատակարարվող սարքավորումների սպասարկման միասնական կենտրոնի ստեղծման հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան ձմռան նախաշեմին ուկրաինական բանակին 10 մլն ֆունտ ստերլինգ օգնություն կտրամադրի։