Հունգարիայի վարչապետը կոչ է անում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կանխելու Եվրոպայի սնանկացումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրամիությանը վերանայել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիքները՝ որպես Ուկրաինային օգնության մաս, քանի որ հակառուսական պատժամիջոցներն առաջին հերթին վնասում են հենց Եվրոպային: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նախազգուշացրել է, որ եթե եվրոպական տնտեսությունը սնանկանա, ապա դա ոչ մի կերպ չի օգնի Կիևին։
«Եվրոպայում գործազրկության աճը չի օգնի Ուկրաինային: Մենք պետք է օգնենք Ուկրաինային այնպես, որ դա չհանգեցնի սեփական պարտության»,- գրել է Հունգարիայի ղեկավարը։
Օրբանը հավելել է, որ պատժամիջոցների սխալ քաղաքականության պատասխանատվությունը կրելու են Եվրամիության ղեկավարությունը և Բրյուսելի բյուրոկրատիան։