Ադրբեջանը ստեղծել է Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման քարտուղարություն
Ստեղծվել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման քարտուղարություն, հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետը։
Երկրի վարչապետ Ալի Ասադովը որոշում է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի գործունեությունն ապահովելու միջոցառումների մասին։
Փաստաթղթի համաձայն՝ այս հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել է քարտուղարություն, որոշվել են նրա աշխատանքի ուղղությունները։