Դամասկոսում զինվորական ավտոբուս է պայթել, զոհվել է 18 մարդ
Սիրիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Առնվազն 18 սիրիացի զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ ավտոբուսում տեղադրված է եղել պայթուցիկ սարք, որը գործի է դրվել վարելիս։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։