Փարիզը միջուկային զենքին չի դիմի Ուկրաինային մարտավարական հարված հասցնելու դեպքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատասխան միջուկային զենք չի օգտագործի, եթե Ռուսաստանը մարտավարական հարված հասցնի Ուկրաինային։ Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում, նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
«Մեր գաղափարախոսությունը հիմնված է ազգի հիմնարար շահերի վրա։ Դրանք հստակ սահմանված են և որևէ կերպ ուղղակիորեն չեն ազդի, եթե, օրինակ, Ուկրաինան ենթարկվի բալիստիկ միջուկային հարձակման»,- ասել է Մակրոնը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջուկային հակամարտության հավանականությունը ներկայումս նվազագույն է։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ստորագրել է Միջուկային զենքի չօգտագործման պայմանագիրը։ Այսինքն՝ արգելվում է միջուկային զենք կիրառել այն պետության դեմ, որը չունի։