Բայդենը ելույթի ժամանակ սխալմամբ ասել է, որ իր որդին մահացել է Իրաքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադոյում ելույթի ժամանակ սխալ է թույլ տվել և ասել, որ իր որդին մահացել է Իրաքում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
Բոն՝ Բայդենի ավագ որդին, ծառայել է Իրաքում 2008-2009 թվականներին։ 2015 թվականին նա մահացել է 46 տարեկանում՝ գլխուղեղի քաղցկեղից։
Ջո Բայդենը չի բացառել, որ որդու ուռուցքի պատճառը կարող է լինել թունավոր նյութերի ազդեցությունը, որոնք արտանետվում են ԱՄՆ ռազմակայաններում, այդ թվում՝ Իրաքում, թափոնների այրման ժամանակ։