«Երկար, շա՜տ երկար ժամանակ պահեստազորը չի հրավիրվել հավաքների, ինչի արդյունքը մենք տեսանք 2020 թ-ին». Փաշինյան (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բանակի անցման նպատակը մեկն է՝ հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա: Այս մասին կառավարության նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ սա պետք է լինի պարտադիր բոլորի համար:
Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, որ պահեստազորը պետք է ժամանակ առ ժամանակ պատրաստ լինի: Սակայն, ըստ նրա, երկար ժամանակ պահեստազորը չի հրավիրվել հավաքների:
«Երկար, շա՜տ երկար ժամանակ պահեստազորը չի հրավիրվել հավաքների, ինչի արդյունքը մենք տեսանք 2020 թվականին: Ես հիմա չեմ մանրանում»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում