Խաչատուր Սուքիասյանը Բրյուսովի շենքը չի գնելու. Խոսնակ
Գործարար, ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտարարել է, որ Սուքիասյանները Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի շենքը չեն գնելու։
«Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը. այդ մասին ահազանգել էր համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:
Ահազանգից հետո համալսարանում դասադուլ է սկսվել։