ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է 16,8 միլիարդ դոլարի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է 16,8 միլիարդ դոլարի։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում հանդիպման բացման ժամանակ։
«Ես ուրախ եմ հայտնել, որ նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ Ուկրաինային տրամադրվող անվտանգության ապահովմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության գումարը մինչև օրս հասել է 16,8 միլիարդ դոլարի», - ասել է Օսթինը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դաշնակիցներին, որոնք նույնպես շարունակում են ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքերով, ռուսական վերջին հրթիռային հարվածները Ուկրաինայի թիրախներին ավելի են ամրապնդել Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու արևմտյան երկրների պատրաստակամությունը։