Պեսկովն ուշադրության ժեստ է անվանել Պուտինի վերարկուի փոխանցումը ԱՄԷ նախագահ Նահյանին
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը իր վերարկուն գցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի ուսերին՝ որպես ուշադրության ժեստ։
«Այստեղ կան որոշակի ուշադրության ժեստեր, որոնք լիովին արտացոլում են առաջնորդների փոխադարձ վերաբերմունքը»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Նահյանը վերարկուն վերադարձրել է Պուտինին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս ղեկավարը վերնազգեստի հետ կապված խնդիրներ չի ունենա, եթե անգամ ԱՄԷ ներկայացուցիչները չվերադարձնեն վերարկուն։
Ըստ խոսնակի, երկու նախագահների բանակցությունների ընթացքում տիրող ջերմ մթնոլորտը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՄԷ-ի համապատասխան հարաբերություններով։