Ամերիկացի գեներալի խոստովանությունը. ուկրաինացիները մեռնում են ԱՄՆ-ի շահերի համար (տեսանյութ)
Իրանցի լրագրող Խայալ Մուազինը տելեգրամյան իր ալիքում գրել է.
««Ամերիկացի գեներալի խոստովանությունը. մենք վճարել ենք ընդամենը 66 միլիարդ դոլար, որպեսզի ուկրաինացիները մեռնեն Ռուսաստանի հետ ԱՄՆ շահերի համար»:
Ամերիկացի գեներալ Ջեք Քինն այսօր Fox News հեռուստաալիքի եթերում անկեղծորեն խոստովանել է. «Ընդամենը 66 միլիարդ դոլարով մենք ստացանք Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինա»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ներդրումներն այսօր ձեռնտու են, քանի որ համեմատաբար քիչ գումարի դիմաց՝ ելնելով ԱՄՆ-ի շահերից, ոչ թե ամերիկացիները, այլ ուկրաինացիներն են մահանում Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ»»,- հրապարակած տեսանյութին կից գրել է լրագրողը։